Դերասան Արնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի Բոլիվուդում, հաղորդում է Bangladesh Tuday թերթը:
Օրերս պայմանագիր է ստորագրել, համաձայն որի` դերասանը կնկարահանվի հայտնի ռեժիսոր Շանքրայի «Ռոբոտ-2» ֆիլմում:
Նկարահանման հրապարակում իր յուրաքանչյուր աշխատանքային օրը Շվարցենեգերը գնահատել է 500 հազար դոլար: Այսպիսով, նրա հետ աշխատանքները բոլիվուդյան կինեմատոգրաֆների համար մեկ ամսում 15 մլն դոլար կարժենա:
«Մենք երկար ենք մտածել` ում տալ գլխավոր չարագործի դերը մեր նոր ֆիլմում: Մտածեցինք Հնդկաստանում մեգահայտնի կերպարների մասին` «տերմինատոր» Արնոլդ Շվարցենեգերի և Հյու Ջեքմանի մասին: Ընտրությունն արվել է առաջինի օգտին, քանի որ Ջեքմանն առավել հայտնի է երիտասարդ լսարանին, իսկ մենք ցանկանում ենք, որ մեր կինոնկարը կինոթատրոններ ներգրավի տարբեր տարիքի հանդիսատեսների առավելագույն քանակություն»,- ասել է Շանքրան:










































