Ապրիլի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 245-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: