Սիրիայում զինված խմբավորումների կողմից կռվող քաղաքացիները շարունակում են վերադառնալ խաղաղ կյանքի։ Երեքշաբթի 95 երիտասարդներ զենքը վայր են դրել Հոմս նահանգում՝ ժողովրդական հաշտեցման ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ժողովրդական հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հաշտեցման գործընթացը շարունակվում է։ Հաջորդ տարի կմեծացվի աշխատանքի ծավալը, և բնակիչները կկարողանան վերադառնալ ազատագրված բնակավայրեր, որտեղ անվտանգ է»,- ասել է նա։
Հոկտեմբերի սկզբին երկրի հարավի Դարաա նահանգում ժողովրդական հաշտեցան ծրագրի շրջանակում իշխանություններին է հանձնվել 700 գրոհային։











































