Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ այսօր ժամը 14։40-ի սահմաններում, թթվածնային բալոնի պայթյուն է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան դեպքի վայրից հաղորդեց, որ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 3 մարդ:
Մահացածը 27-ամյա Իսահակ Մայիլյանն է, իսկ Զորի Բաբայանը, Յուրի Գասպարյանը եւ Տիգրան Շահբազյանը վնասվածքներ են ստացել։
Տեղում այս պահին աշխատում են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար ջոկատի աշխատակիցները։











































