Irish Times-ի փոխանցմամբ՝ Իռլանդիան կարող է ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև կապող օղակ հանդիսանալ Բրյուսելի ու Լոնդոնի հարաբերությունների վերանայման ժամանակ, սակայն չի աջակցի բրիտանական իշխանություններին բոլոր պահանջներում։ Այդ մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Էնդա Կենին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո Էնդա Կենին ընդգծել է, որ Իռլանդիան ցանկանում է մնալ եվրոգոտու մասնիկ։
Կենին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ենթադրյալ դուրս գալը որակել է Իռլանդիայի համար ռազմավարական խոշոր ռիսկ։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է շահագրգռված լինի ԵՄ-ի կազմում մնալու համար, սակայն այդ հարցը պետք է լուծեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։









































