«Իմ՝ միջնորդ լինելու ցանկությունն ինձ թույլ չի տալիս գնահատականներ տալ: Ես ընդամենը կարող եմ ասել, որ Հայաստանում կան ազատազրկված անձինք, որոնք համոզված են, որ իրենք քաղբանտարկյալ են: Միայն իրենց այդ համոզմունքն արդեն բացասական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին իր տված գնահատականն անմիջապես իրեն կողմ կդարձնի, և ինքը չի կարողանա լինել միջնորդ ընդդիմության և իշխանության միջև:
Հիշեցնենք, որ երեկ Անդրեասյանը հանդես է եկել ընդդիմության և իշխանության միջև միջնորդ լինելու ցանկությամբ:










































