Եվրախումբը կանխատեսում է իր կազմի մեջ մտնող երկրների տնտեսական աճի վերականգնման շարունակություն, թեև դա կլինի ավելի դանդաղ, քան ենթադրվում էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Այս եզրակացությունն արվել է անցած շաբաթ հրապարակված՝ 2015թ. ԵՄ աշնանային տնտեսական կանխատեսման հիման վրա:
Ինչպես նշել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը երկուշաբթի տեղի ունեցած ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ աճի տեմպի վրա ազդել է Չինաստանում և ձևավորվող շուկայական տնտեսությամբ այլ երկրներում տնտեսական աճի դանդաղումը:
Եվրախմբի ֆինանսների նախարարները համաձայնվել են, որ «լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ ինքնապահպանվող տնտեսական աճի վերականգնմանն անցման համար՝ այն ռազմավարության շրջանակներում, որը ներառում է առողջ ֆիսկալ քաղաքականություն, կառուցվածքային բարեփոխումներ և ներդրումներ»:










































