Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ վնասվածքից վերականգնման ընթացքը:
«Հուսով եմ՝ Մեսսին կարող է մասնակցել «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Նա սահմանված ժամկետներից արագ է վերականգնվում վնասվածքից: Հույս ունեմ նաև, որ բոլոր ֆուտբոլիստներն ազգային թիմերից կվերադառնան առողջ, առանց վնասվածքների: Պետք է փորձենք հաղթել «Ռեալ»-ին»,- AS-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին: Կատալոնացիները Պրիեմարայի առաջատարն են և երեք միավոր գերազանցում են երկրորդ տեղը զբաղեցնող «արքայական ակումբ»-ին:









































