Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

Մինսկի ֆորմատի հարցը լուծվե՞լ է

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունեն ղարաբաղյան կարգավորման հարցում և հանդես են գալիս միասնական դիրքով: Երևի թե որպես դրա վկայություն Լավրովը բացասաբար է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահությունից այլ հարթակ տեղափոխեու փորձերին՝ անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մի քանի օր առաջ ընդունված զեկույցին:

Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի այդ զեկույցում առկա էին մի շարք հակահայ ձևակերպումներ: Այդ զեկույցի ընդունումից գրեթե անմիջապես հետո այդ հանգամանքի առիթով բացասաբար էր անդրադարձել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Եվ ահա, Երևանում գրեթե նույն մոտեցումը կրկնել է Սերգեյ Լավրովը: Սակայն արդյո՞ք իսկապես միասնական են համանախագահները ղարաբաղյան հարցում իրենց դիրքորոշումներում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել: Համենայնդեպս, եթե մենք կարող ենք արձանագրել միասնական մոտեցումներ, միաժամանակ ակնհայտ է նաև, որ կարող ենք բերել նաև շահերի բախման բազում օրինակներ՝ հենց նույն ղարաբաղյան հարցում: Եվ այս տեսանկյունից, իհարկե, նման հայտարարությունները խիստ հարաբերական են:

Սակայն կոնկրետ դեպքում հատկանշական է, որ փաստորեն և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը հանդես են գալիս Ադրբեջանի, այսպես ասած, ձեռք բերած դիվանագիտական հաջողության դեմ, որպիսին Բաքուն փորձում է ներկայացնել ԵԽԽՎ-ի զեկույցը: Ահա այս տեսանկյունից, իհարկե, շատ հազվադեպ է պատահում, որ կոնկրետ Ադրբեջանի հանդեպ մոտեցումների հասցեականության առումով համանախագահները միակարծիք լինեն և արտահայտեն միասնական դիրքորոշում, թեկուզ փոքր դրվագում: Այս կոնտեքստում հետաքրքրական է, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, սպառնալից հայտարարություն է արել՝ ասելով, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը ցույց կտա իր ռազմական առավելությունը Հայաստանի հանդեպ:

Ի՞նչ է սա՝ հուսահատ շանտա՞ժ ԵԽԽՎ-ում դիվանագիտական հաջողությունները, իրականում նավթադոլարների շքերթը արգելակող համանախագահների դեմ, թե՞ պարզապես համանախագահները մի ձեռքով ըստ էության միևնույն կարծիքն են հայտնում ԵԽԽՎ-ի հարցում, հայտարարում միասնական դիրքորոշման մասին, սակայն նրանցից որևէ մեկը մյուս ձեռքով Ադրբեջանին մղում է կամ խրախուսում նոր ապակայունացումների հարցում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կոնկրետ դեպքում ըստ էության դատապարտել են Ադրբեջանի փորձերը ղարաբաղյան հարցը այլ հարթակներ տեղափոխելու կապակցությամբ: Եվ չի բացառվում, որ այս տեսանկյունից Մինսկի խումբը այնուհանդերձ եկել է սկզբունքային որոշման՝ ինքնապահպանման հարցում:

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում գործընթացում ապակայունացման բաղադրիչի էական ակտիվացումը պայմանավորված էր նաև նրանով, որ օրակարգում ակնհայտորեն հայտնվել էր Մինսկի խմբի ֆորմատի վերանայման խնդիրը, որի ջատագով էին Բաքուն, Անկարան ու նաև Ռուսաստանը, որն այդպիսով փորձում էր տարածաշրջանից դուրս բերել Միացյալ Նահագներին: Սակայն, ըստ ամենայնի, Նահանգներին ու Ֆրանսիային հաջողվել է Մոսկվային բերել Մինսկի խմբի պահպանման շուրջ ընդհանուր համաձայնության, և Լավրովի հայտարարությունը Երևանում երևի թե վկայում է, որ այս հարցում դիրքորոշումները իսկապես միասնական են:

Սա երևի թե նշանակում է, որ չնայած խորքում շահերի բախմանը, այնուհանդերձ ընդհանուր իրավիճակի առումով գործընթացը կարող է որոշակիորեն կայունանալ, եթե համանախագահները միմյանց մեջ կարողացել են ֆիքսել, որ Մինսկի խմբի ֆորմատի վերանայման հարց այլևս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում