ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում եկել են համաձայնության՝ ուժեղացնելու ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարի միջոցառումները։
Բացի այդ, նրանք քննարկել են սիրիական ընդդիմության ուժերի ամրապնդումն ու Սիրիայում հակամարտության քաղաքական լուծման կարևորությունը՝ փոխանցում է hlas Haber Ajansı գործակալությունը։
Օբաման Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ առանձին զրույցներում քննարկել է նաև Անթալիայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովը, որին մտադիր է այցելել։ Բացի այդ, Օբաման շնորհավորել է Թուրքիայի ղեկավարությանը նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների կապակցությամբ։











































