Լոնդոնը Մոսկվային է փոխանցել ապացույցն այն մասին, որ ռուսական Airbus А321 օդանավն ըստ ամենայնի կործանվել է ահաբեկչական գործողության հետևանքով։ Համապատասխան հայտարարությունն արել է բրրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը Sputnik-ի հետ զրույցում։
«Սովորաբար մենք չենք մեկնաբանում հարցերը՝ կապված հետախուզության հետ։ Այնուհանդերձ, մենք որոշում ենք ընդունել մեր ունեցած տեղեկատվության հիման վրա։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր՝ առկա է մեծ հավանականություն, որ ռուսական օդանավը կործանվել է պայթուցիկ սարքի հետևանքով։ Մենք տրամադրել ենք մեր եզրակացությունները գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։









































