Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին հերթական ներկայացումն է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում: Այս անգամ նա հրկիզել է Անվտանգության դաշնային ծառայության շենքը, հայտնում է varlamov.moslenta.ru-ն:
Լույս նոյեմբերի 9-ի գիշերը նա մի քանի վայրկյանում բենզին է լցրել Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական շքամուտքի փայտե դռան վրա և հրկիզել է այն:
Գրեթե անմիջապես շենքի անվտանգության աշխատակիցները և մոտակայքում հերթապահող ոստիկանները բռնել են Պավլենսկուն: Հրդեհը հաջողվել է արագ մարել:
Նկարչի հետ ոստիկանները ձերբակալել են մի քանի լրագրողի, որոնք նկարահանել են Պավլենսկու ակցիան:
Նկարիչ Պյոտր Պավլենսկին հայտնի է իր ոչ օրդինար ելույթներով: Այսպես, 2013 թ. նոյեմբերին ակցիոնիստը Կարմիր հրապարակում իր ամորձապարկը մեխել է սալարկին:
Իսկ մեկ տարի առաջ նա միայնակ պիկետ է կազմակերպել հաջակցություն Pussy Riot խմբի՝ կոշտ կարերով կարել է իր բերանն և մեկուկես ժամ այդպես կանգնել Սանկտ-Պետերբուրգում Կազանի տաճարի դիմաց:















































