Լիսաբոնի «Սպորտինգ»-ի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը վստահ է, որ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:
«Իմ կարծիքով՝ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Նա Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել և Գերմանիայի բոլոր մրցաշարերի հաղթող դարձել: Չեմպիոնների լիգայի հաղթանակը շատ կարևոր գործոն է աշխարհում լավագույնը համարվելու համար»,- Bernabeu Digital-ը մեջբերում է Ժեզուշի խոսքերը:
Գվարդիոլան երկու անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել՝ աշխատելով «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:








































