Դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտնել է, որ ինքը լիովին բուժվել է հեպատիտ С-ից: Դա տեղի է ունեցել 10 շաբաթ անց այն բանից, երբ լիովին արդարացել են Անդերսոնի հույսերը նոր դեղամիջոցի հետ կապված: 3 երեխաների 48-ամյա մայրն այս լուրը հայտնել է իր ինսթագրամյան էջում, որտեղ նա հրապարակել է իր մերկ լուսանկարը՝ ցույց տալով, թե որքան երջանիկ ու առողջ է ինքը:
Պամելայի լուսանկարի մեկնաբանության մեջ նշված է. «Ես բուժվել եմ: Ես հենց նոր իմացել եմ, որ այլևս հեպատիտ С չունեմ»:
2002թ. Անդերսոնը պատմել էր, որ հեպատիտով է վարակվել իր նախկին ամուսնուց՝ Motley Crue խմբի ռոքեր Թոմի Լիից: Պարզվել է՝ նրանք նույն ասեղով դաջվածք են արել:
2015թ. օգոստոսին դերասանուհին սկսել է ընդունել վերջերս ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի կողմից հաստատված դեղամիջոց: Մինչ այդ Պամելան երկար տարիներ փորձել է բուժվել այլընտրանքային բժշկության միջոցով:













































