Motorola ընկերությունը ներկայացրել է Moto G Turbo Edition սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով, հայտնում է hronika.info-ն:
Սմարթֆոնն ունի 8-միջուկանի ARM Cortex-A53 (1,5 ԳՀց) պրոցեսոր և Adreno 405 գրաֆիկական կոնտրոլեր: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2 Գբ:
Full HD, 1920 × 1080 կետայնությամբ սենսորային էկրանն ունի 5 դույմ անկյունագիծ: Վնասվածքներից նրան պաշտպանում է Gorilla Glass 3 ապակին:
Սմարթֆոնն ունի 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ, GPS արբանյակային նավիգացիայի ընդունիչ, ինչպես նաև 16 Գբ ֆլեշ-հիշողություն` micro SD քարտի ավելացման հնարավորությամբ: Այն նաև ունի անլար կապ՝ Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 ադապտերներ:
Սմարթֆոնը աջակցում է բջջային չորրորդ սերնդի LTE կապի աշխատանքը, ունի երկու SIM-քարտի հնարավորություն: Նորույթը վաճառքի կհանվի մյուս շաբաթ, որի գինը կլինի 280 դոլար:








































