Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրում Երևանի «Արարատ»-ը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվեց «Շիրակ»-ին:
Տանտերերին չհաջողվեց սեփական հարկի տակ առավելության հասնել «Արարատ»-ի նկատմամբ, ավելին՝ հյուրերն առաջին կեսում խփած միակ գոլի շնորհիվ կարողացան հաղթանակի հասնել այս խաղում: Հանդիպման 44-րդ րոպեին միակ գնդակն «Արարատ»-ի կազմում հեղինակեց Բենիկ Հովհաննիսյանը:
Հայաստանի Բարձրագույն խումբ. 13-րդ տուր. «Շիրակ» – «Արարատ»՝ 0:1
Գոլը՝ 44´ Բենիկ Հովհաննիսյան(0:1):
Այս հաղթանակով «Արարատ»-ը 21 միավորով հավասարվեց «Գանձասար Կապան»-ին ու «Շիրակ»-ին: