Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիս»-ն ընդունեց «Փյունիկ»-ին:
Տանտերերի անփառունակ ֆուտբոլը շարունակվում է: Այս անգամ ևս «Ուլիս»-ին չհաջողվեց միավորներ վաստակել: Հյուրերն առավելության հասան խոշոր հաշվով(1:4):
13 տուրից հետո Երևանի «Փյունիկ»-ը 26 միավորով հաստատվեց երկրորդ հորիզոնականում՝ 2 միավոր զիջելով առաջատար «Ալաշկերտ»-ին: Ինչ վերաբերում է «Ուլիս»-ին, ապա թիմը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հատկանշական է, որ «Ուլիս»-ին 13 տուրում հաջողվել է գոլ խփել միայն 6 անգամ, իսկ ահա սեփական դարպասն ընդունել է 29 գնդակ:
Հայաստանի Բարձրագույն խումբ. 13-րդ տուր. «Ուլիս» – «Փյունիկ»՝ 1:4
Գոլերը՝ 3´ Դավիթ Մանոյան(0:1, 11-մետրանոց), 5´ Վարդան Պողոսյան(0:2), 21´ Ռոբերտ Հակոբյան(1:2, ինքնագոլ), 28´ Կամո Հովհաննիսյան(1:3), 45´ Վարդան Պողոսյան(1:4, 11-մետրանոց):








































