Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է թիմի 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին նոր պայամանագիր առաջարկել: Այս մասին գրում է «ESPN»-ը:
Ֆուտբոլիստին այլ ակումբների կողմից տրանսֆերային առաջարկներից զերծ պահելու համար լոնդոնյան ակումբը երկարաժամկետ պայմանագիր է առաջարկելու:
Թիմի ու ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրի ժամկետը գործում է ևս երկու մրցաշրջան:
Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Բավարիա»-ն ու ՊՍԺ-ն:









































