Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Сolectiv գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 43 մարդու: Այս մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով այն հիվանդանոցի ներկայացուցչին, որտեղ հոսպիտալացվել են տուժածները:
Ավելի վաղ, Ռումինիայի իշխանությունները հայտնել են 41 մարդու զոհվելու մասին:
«Երիտասարդ ռումինացին և Թուրքիայի քաղաքացին մահացել են ստացված վերքերից»,- ասվում է հաղորդագրությունում:









































