20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ դատապարտյալ, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Նա, բացի սրտային անբավարարությունից՝ տառապում էր մի շարք այլ հիվանդություններով։ Հենց ծանր հիվանդությունների հիմքով էլ Քոչարյանը հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։











































