Շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Գիտնականները փոթորկի սկիզբը ֆիքսել են նոյեմբերի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 22:18-ին:
Տիեզերական եղանակի կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 7-ին և 8-ին Արևի բռնկման ակտիվությունը կլինի ցածր, գեոմագնիսական դաշտը՝ թույլից չափավոր անկայուն, ճառագայթումը՝ կայուն:









































