Դեմի Մուրը այցելել է Նյու Յորքում նորաձևության ոլորտում անցկացվող CFDA-2015 մրցանակաբաշխությանը: 52-ամյա դերասանուհին բոլորին հաճելիորեն զարմացրել է իր արտաքին տեսքով: Նա ավելի լավ տեսք ուներ, քան իրենից ավելի կրտսեր գործընկերները: Լուսանկարից դատելով՝ կարելի է կարծել, թե Դեմին 30 տարեկան է:
Միջոցառման համար Դեմին ընտրել էր սև զգեստ: Հագուստը զուսպ էր, սակայն սեքսուալ:








































