Rzeczpospolita-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ ջիհադն արդեն իսկ սկսվել է, իսկ ԴԱԻՇ-ը կարող է գործողություններ իրականացնել անգամ Մոսկվայում։ Նման գնահատական է տվել New York University-ի պրոֆեսոր, ահաբեկչության հարցերով փորձագետ Մարկ Գալեոտին:
«Այսօր Ռուսաստանը հայտնվել է Ամերիկայի կողքին՝ գլխավորելով այն երկրների ցանկը, որոնք ենթարկվելու են իսլամականների հարձակմանը։ Ռուսների դեմ հերթական «մահափորձերը» կարող են կազմակերպվել ամենուրեք, այնտեղ, ուր նրանք մեկնում են հանգստանալու կամ որտեղ գտնվում են նրանց ընկերություններն ու գրասենյակները»,- ասել է փորձագետը։
Գալեոտին ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԴԱԻՇ-ը Ռուսաստանում ունի հզոր բազա, քանի որ նրա ներկայացուցիչները ներթափանցում են Հյուսիսային Կովկաս. «Գնալով ավելի շատ բարձրակարգ զինյալներ են Սիրիայից ու Իրաքից ժամանում Կովկաս։ ԴԱԻՇ-ը ֆինանսավորորում է զենքի գնումն ու ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին կաշառելը։ Կազմակերպության էպիկենտրոնը գտնվում է Դաղստանում ու Ինգուշեթիայում։ Դրանք այն շրջաններն են, որոնք, ըստ էության, չեն վերահսկվում Դաշնային անվտանգության ծառայության կողմից»։











































