Բարսելոնում՝ Արիբաու և Ռոսելյոն փողոցների հատման կետում, կբացվի գրքի սեքընդ-հենդ՝ Re-Read անունով: Այս մասին հաղորդում է Espanarusa-ն:
Յուրաքանչյուր գիրք արժե 3 եվրո: 2 գիրք գնելու դեպքում հաճախորդը զեղչ է ստանում՝ վճարելով 5 եվրո, 5 գիրք գնելու դեպքում՝ 10 եվրո:
«Միշտ գոյություն ունեն կարդացած գրքեր, և գրքեր, որոնք դեռևս պետք է կարդալ: Այդ պատճառով էլ մենք և՛ գնում ենք, և՛ վաճառում»,- խանութի պատին փակցված այս մակագրությամբ պաստառը բացատրում է խանութի աշխատանքի սկզբունքը:
Խանութի տնօրինությունն ասել է, որ իրենց նպատակն է առանց գրքի չթողնել ոչ մի ընթերցողի:
Ցանկացած ոք կարող է խանութ բերել իր արդեն իսկ կարդացած գիրքը, այն նրանից կգնեն 20 ցենտով: