Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրին նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ Կահիրեն չի ստացել արևմտյան երկրների հավաքած հետախուզական տվյալները, որոնք առնչվում են Սինայի թերակղզում ռուսական օդանավի աղետի հավանական պատճառներին։
Շուքրին ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ մնացյալ երկրները չեն անսացել Եգիպտոսի խնդրանքներին՝ ահաբեկիչների դեմ պայքարում գործողությունները սերտորեն համակարգելու և հետախուզական տվյալներ փոխանակելու համար։
Նախարարը հավելել է, որ օդանավի կործանման պատճառների հետաքննումը շարունակվում է, և որ ներկա դրությամբ չի կարող ճշգրտությամբ ասել, թե որն է հիմնական վարկածը։ Շուքրին հավելել է, որ Եգիպտոսն ակնկալում է, որ իր գործընկերները կներկայացնեն «տեխնիկական տեղեկատվություն» այդ հարցի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետախուզությունները որսացել են ԴԱԻՇ-ի հետ կապված զինյալների բանակցությունները, որոնք վկայում են, որ զինյալները մասնակից են օդանավի կործանմանը։










































