Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները դժգոհ են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի աշխատանքից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11 տուրերից հետո «Յունայթեդ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ զիջելով առաջատարին 4 միավոր:
Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա պորտուգալացի մասնագետը կարող է հեռացվել «Չելսի»-ից, քանի որ թիմն անբավարար արդյունքներ է գրանցում:





































