Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել է 13-րդ տուրի մեկնարկային հանդիպումը՝ «Միկա»-«Ալաշկերտ»:
Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը կարողացան հաղթել նվազագույն հաշվով: Հանդիպման 11-րդ րոպեին Միհրան Մանասյանն առաջ մղեց «Ալաշկերտ»-ին:
Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց և մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտ» տոնեց հերթական հաղթանակը:
Բարձրագույն խմբի մյուս խաղերում կմրցեն՝ «Բանանց»-«Գանձասար-Կապան», «Ուլիս»-«Փյունիկ», «Շիրակ»-«Արարատ» զույգերը:
«Միկա» – «Ալաշկերտ»՝ 0:1
0:1 Միհրան Մանասյան (11’)








































