Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, Հարության տոների կապակցությամբ կազմակերպված տոնավաճառի ժամանակ զոհվել է կասկադյորներից մեկը, որը, կատարելով արկի դեր, հսկայական հրանոթից օդ է շպրտվել: Նա պետք է վայրէջք կատարեր հատուկ ձգված ցանցի վրա, սակայն մինչև նրա վայրէջքը ցանցին ամրացրած անվտանգության լարը պոկվել է, ինչի հետևանքով 23-ամյա երիտասարդը ընկել է գետնին: Ցավոք, բժիկնեին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ականատեսները պատմում են, որ ամեն ինչ շատ արագ է կատարվել: Տպավորություն է ստեղծվել, թե մանեկեն են շպրտել մեծ բարձրությունից: Այս հնարքին հետևել են մի քանի հարյուր մարդ, այդ թվում` բազմաթիվ երեխաներ: Տեղեկացնենք, որ «մարդ-արկ» հնարքը շատ տարածված է Մեծ Բրիտանիայում և ներառված է շատ շոուների ծրագրերի մեջ:










































