Սուրբ Ծննդյան տոների գլխավոր տոնածառը ուրբաթ օրը մեգապոլիսի Ռոքֆելլեր կենտրոնական հրապարակում տեղադրվել է 26 աստիճան շոգի պայմաններում՝ հայտնում է TASSը:
Եղևնու բարձրությունը 24 մ է, իսկ զանգվածը՝ մոտ 10 տոննա: 80 տարեկան եղևնին մեգապոլիսին է նվիրել Էյզենդորֆ ընտանիքը, որը արդեն 4 սերունդ այն տարածքի սեփականատերն է, որտեղ աճել է եղևնին:
Եղևնու տեղադրման օրը Նյու Յորքում օդի ջերմաստիճանը եղել է 260C: «Այդ ցուցանիշը հավասար է ռեկորդայինին, որը գրանցվել է 1948 թվականին»,- լրագրողներին հայտնել է օդերևութաբան Ջեյ Էնգլը:
Ռոքֆելլերի հրապարակում տոնածառ դնելու սովորույթը սկիզբ է առել 1930-ական թվականներից: Այնտեղ առաջին անգամ տոնածառի Սուրբծննդյան լույսերը վառելու արարողությունը տեղի է ունեցել 1933 թվականին:









































