Իսրայելի բնակչության թիվն անցել է 8 միլիոնից՝ պետության գոյության 65 տարվա ընթացքում մեծանալով գրեթե 10 անգամ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Անկախության օրվա նախօրեին հայտարարել է Կենտրոնական վիճակագրական բյուրոն:
Երկրում, որտեղ երկուշաբթի և երեքշաբթի նշում են անկախության 65-րդ տարելիցը, ապրում է 8 միլիոն 18 հազար մարդ՝ 138-ով ավելի շատ, քանի նախորդ տարի: 1948 թ. նորաստեղծ Իսրայելում բնակվել է 806 հազար մարդ: Հրեաները կազմում են իսրայելցիների ¾–ը՝ 6 միլիոն 42 հազար մարդ:
Whynet լրատվական ռեսուրսը հաշվարկել է, որ Իսրայելը դարձել է հրեա բնակչության աշխարհի խոշորագույն կենտրոնը՝ առաջին անգամ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Իսրայելի բանկաչության 20 %-ը կամ 1 միլիոն 658 հազարը կազմում են արաբները, իսկ 4%-ը կամ 318 հազարը՝ այլ ազգերի ներկայացուցիչները:
Երկուշաբթի երեկոյից մինչև երեքշաբթի մայրամուտ իսրայելցիները կնշեն Անկախության հռչակագրի ընդունման 65 ամյակը: Փաստաթուղթը ստորագրվել է 1948 թ. մայիսի 14-ին, ուժի մեջ է մտել մեկ օր ուշ: Սակայն ինչպես մյուս իսրայելական տոները, Անկախության օրը նշվում է հրեական լուսնային օրացույցով՝ իյառ ամսվա 5-րդ օրը, որն այս տարի համընկնում է ապրիլի 15-16-ի հետ:











































