Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Ինչո՞ւ է Վրաստանը Ադրբեջանին նախընտրում Հայաստանից

Երեկ պաշտոնական այցով Վրաստանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ի տարբերություն օրեր առաջ Վրաստան կատարած Հայաստանի Հանրապետության նախագահի այցի, որն ավարտվեց ընդամենը Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցելով, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին փաստաթուղթ, որն ուղղված է երկու երկրների հարաբերությունները զարգացնելուն, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության, քաղաքականության, առևտրի, մշակույթի և կրթության ոլորտներում։

Վրաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկումների առանցքում են եղել տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները:

Համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է, որ չնայած տարածքային ամբողջականության հետ առաջացած խնդիրներին, Վրաստանը հավատարիմ կմնա իր տրանզիտային պարտավորություններին:

Վրաստանի հայ հասարակական և քաղաքական գործիչները լավատես են, չնայած Վրաստանը սերտացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա ի վնաս Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների չի լինի։

Թբիլիսիի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ընդգծեց. Վրաստանի համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարևոր հարևան երկրներ են, բայց ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի հետ Վրաստանը տնտեսապես ավելի խորն է կապված:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ընդգծեց, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը էական ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա. «Որպես կանոն՝ Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպումների ժամանակ կոնկրետ տնտեսական հարցեր են քննարկվում, և փաստաթուղթ է ստորագրվում։ Ադրբեջանն իրոք կարևոր երկիր է Վրաստանի համար, մանավանդ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումից հետո Վրաստանն էլ ավելի կկարևորվի Ադրբեջանի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի այցին, այդ այցը, ըստ Ստեփանյանի, ևս կարևոր էր. «Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից ավելի հետաքրքիր երկիր է Վրաստանի համար, իսկ Հայաստանը կարող է միջանցիկ երկիր դառնալ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա»։

Ստեփանյանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանն ունի հնարավորություն դառնալ Վրաստանի համար ավելի կարևոր երկիր, քան հիմա կա, և դա մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպես է Հայաստանի դեսպանատունը Վրաստանում աշխատում։

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն իր հերթին ընդգծում է՝ դեսպանության աշխատանքն էական ու կարևոր նշանակություն ունի:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Հայաստան-Վրաստան և Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները չի կարելի միևնույն հարթության մեջ դիտարկել։

Վրաստանը, նրա խոսքով, այժմ Ադրբեջանի սիրելի երկիրն է, և ստացվել է այնպես, որ Հայաստանը կամաց-կամաց հետ է մղվել այդ եռանկյունուց, Ադրբեջանն իր գումարներով և ազդեցությամբ հետ է քաշել դեպի իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում