Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են անցկացրել, որի շրջանակներում քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորմանը դիմակայելու մեկնարկի համագործակցությունը: Այս մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Քննարկվել են Սիրիայում քաղաքական հեղաշրջման գործընթացի մեկնարկի միջազգային համագործակցության հարցերը` իշխանությունների և հայրենասիրական ընդդիմության մասնակցությամբ»,- հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները:
Նշվում է նաև, որ բացի ԴԱԻՇ-ի դեմ պայքարից, արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:









































