Քաբուլում մի քանի տասնյակ մարդիկ, հիմնականում կանայք, ցույցի են դուրս եկել՝ հաջակցություն կանանց իրավունքների։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեքշաբթի հրապարակվել է տեսագրություն, որում մի խումբ տղամարդիկ քարկոծում են երիտասարդ կնոջն ամուսնական դավաճանության համար։
Աֆղանստանի կառավարությունը տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում է «Թալիբան» շարժման վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ ուղղված ինչպես կառավարության, այնպես էլ «Թալիբանի» դեմ։ Ցույցի որոշ մասնակիցներ իրենց հագուստին լցրել էին կարմիր ներկ։
Նշվում է, որ աղջկա սպանությանը մասնակցել են «Թալիբանի» դաշտային հրամանատարներն ու կրոնական առաջնորդները։









































