Քրիշտիանու Ռոնալդուն կարիերան կավարտի «Ռեալ»-ում: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։ Ռոնալդուն նշել է, որ փողն իր համար գլխավոր գործոնը չէ․
«30 տարեկանում ոչ մի շահավետ առաջարկ չի կարող գրավել ինձ։ Եթե գումարը որոշիչ լիներ, վաղուց տեղափոխված կլինի Քաթար։ Ինչ վերաբերում է «Յունայթեդ»-ին, հուսով եմ՝ թիմը խնդիրները կհաղթահարի ինքնուրույն»։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա «արքայական ակումբ»-ի կազմում 210 խաղում 232 գոլ է խփել։






































