Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է սահմանային վերահսկողության սահմանման մասին՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 21-րդ համաժողովի ընթացքում անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է The Local-ը։
«Մեկ ամսով մենք սահմաններին վերահսկողություն կսահմանենք»,- ասել է նա։
Համաժողովը Փարիզում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը։ Համաժողովի նպատակն է միավորել ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 պետությունների ղեկավարներ։










































