ՀՀ սահմանադրության նոր նախագծի նպատակն է փոխել կյանքը սերունդների համար եւ դարձնել ավելի ժողովրդավարական ու բարկեցիկ: Միաժամանակ,Սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողովի անդամ,կառավար ության աշխատակազմիղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ Սահմանադրությունը անձեռք եւ անոտք գործիք է և ոչինչ չի փոխում, բայց ստեղծում է հնարավորություն փոփոխությունների համար:
Ըստ Հարությունյանի, ի թիվս բազմաթիվ այլ փոփոխությունների, նոր Սահմանադրությունը խաղաղ իշխանափոխության հիմք է տալու: «Այն, ինչ արվել է, հիմք է խաղաղ իշխանափոխութան համար: Դա արվում է այն պատճառով, որ նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար, նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ: Այս Սահմանադրությունն այն հենքն է տվել, որ ապահովի խաղաղ իշխանափոխություն, եւ դա բնական գործընթաց է ցանկացած նորմալ երկրի համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:









































