Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը չորրորդ ֆինանսական եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է 7,3%-ով և ռեկորդային ցուցանիշներ է գրանցել ամբողջ ֆինանսական տարվա արդյունքներով: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
«Ընկերության մաքուր շահույթը հոկտեմբերի 3-ին ավարտված եռամսյակի արդյունքներով կազմել է 1,61 մլրդ դոլար կամ 0,95 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ ֆինանսական տարվա նույն եռամսյակի 1,5 մլրդ դոլար կամ 0,86 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով համեմատ»,- ասվում է զեկույցում:
The Walt Disney Co.-ի շահույթն ավելացել է մինչև 1,2 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա 0,89 դոլարի փոխարեն:
The Walt Disney Co.-ի սպառողական ապրանքների թողարկման բիզնեսի օպերացիոն շահույթն ավելացել է 10%-ով, եկամուտը՝ 11%-ով: Սա՝ «Սառը սիրտը» անիմացիոն ֆիլմի մոտիվներով արտոնագրված ապրանքների վաճառքի շնորհիվ:
Walt Disney-ի մաքուր շահույթը և եկամուտը ամբողջ անցած ֆինանսական տարվա արդյունքներով հասել են ռեկորդային մակարդակի: Մաքուր շահույթն ավելացել է 12%-ով՝ մինչև 8,4 մլրդ դոլար, եկամուտը՝ 7%-ով՝ մինչև 52,5 մլրդ դոլար:











































