Մինչև 2020թ. ուկրաինական բանակը կանցնի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին, և ԱՄՆ-ը կնպաստի դրան: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Էլիսա Սլոթքինը երեկ Ուկրաինա կատարած այցի ընթացքում:
«Նախ՝ մենք կօգնենք Ուկրաինային՝ հաղթահարելու ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ մենք Ուկրաինային աջակցությունը տեղափոխում ենք երկարաժամկետ մակարդակ՝ ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինայի զինված ուժերին ՆԱՏՕ-ի չափորոշիչների համապատասխանության ապահովման գործում: Հուսով եմ՝ այդ գործընթացը կավարտվի մինչև 2020թ. վերջ»,- հայտարարել է Սլոթքինը:









































