Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղջկա մոտ ախտորոշվել է ագրեսիվ ձևի լեյկեմիա, երբ նա դեռ 3 ամսական էր: Երբ բուժման ավանդական մեթոդները արդյունք չեն տվել, Great Ormond Sreet Hospital հիվանդանոցի բժիշկները որոշել են դիմել փորձարարական տեխնոլոգիայի:
Այնուամենայնիվ, բժիշկների խոսքով՝ Լեյլա Ռիչարդսի բուժման համար նույնիսկ գենաթերապիայի հաջող կիրառումը դեռևս թույլ չի տալիս խոսել քաղցկեղի բուժման գործում այդ մեթոդի արդյունավետության մասին:









































