Շվեդ կին գյուտարար Սիմոն Գրիտցն անսովոր տեխնիկական փորձ է կատարել, փորձելով ժամանակակից տեխնոլոգիային ստիպել իրեն նախաշաճ պատարաստել, և այն մատուցել առավոտյան: Այդ մասին նա պատմել է Motherboard ամսագրին:
Գրիտցը որոշել է ռոբոտացված ձեռքին ստիպել կաթով մյուսլի պատրաստել, և իրեն կերակրել գդալով: Հարկ է նշել, որ նրա մտահղացումն այնքան էլ էժան չի արժեցել` միայն uArm ռոբոտացված ձեռքի համար նա վճարել է 339 դոլար: Ձեռքի ծրագրավորման համար նույնպես նա ծախսել է բավականին մեծ ռեսուրսներ ու ժամանակ, քան նախատեսել էր:
Վերջնական արդյունքով Գրիտցն իր փորձի մասին արտահայտվել է որպես «հիմար, չափազանց անարդյունավետ, սակայն զվարճալի»:










































