Կոնֆեդերացիաների 2017թ.-ի Գավաթի վիճակահանությունը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 26-ին, Կազանի թենիսի Ակադեմիայում:
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Սոչիում: Մրցաշարը կմեկնարկի 2017 թվականի հունիսի 17-ին և կավարտվի հուլիսի 2-ին: Ներկա պահին հայտնի են Կոնֆեդերացիաների 2017թ.-ի Գավաթի 8 մասնակիցներից 5-ը:
Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրալիայի, Չիլիի և Մեքսիկայի հավաքականները: Եվս 3 հավաքականներ կմիանան վերը նշված ընտրանիներին «Եվրո-2016»-ի, Օկեանիայի 2016թ.-ի առաջնության և Աֆրիկայի Գավաթի ավարտից հետո:









































