Իտալական «Լացիո»-ի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին կարող է տեղափոխվել «Յուվենտուս», տեղեկացնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ 32-ամյա իտալացին, ում գործող պայմանագրի ժամկետը «արծիվներ»-ի հետ լրանում է հաջորդ տարվա ամռանը, կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել թուրինյան ակումբ:
Հիշեցնենք, որ Մարկետիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր նաև «Միլան»-ը:









































