Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ. տարեսկզբին հուշագիր է ստորագրվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 30-ին նշված վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հյուրընկալվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում:
Գյուղապետարանի դահլիճում Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական դաս-քննարկում, որի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից երեխաներին փոխանցվել են նվերներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով գրիչներ:
Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնություն համար: Քննարկվել են նաև առաջիկայում այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: