Ռումինական ԿՍՄՍ երիտասարդական թիմի մարզիչ Լիվիու Պետրաչեն խաղի ժամանակ ծեծել է իր թիմի ֆուտբոլիստներից մեկին: Այդ մասին հայտնում է The Bleacher Report-ը:
Մարզիչը ոտքով մի քանի հարված է հասցրել 16-ամյա Կոդրին Տիրիշեին, ով այդ պահին պահեստայինների նստարանին է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ մարզիչը պատանի ֆուտբոլիստին ծեծել է McDonalds այցելելու համար:
«Գիշերը սոված էինք, քանի որ հյուրանոցի խոհանոցն անտանելի էր: Կարճ ժամանակով դուրս եկանք՝ որևէ ուտելիք գնելու համար»,- իր արարքը բացատրել է Տիրիշեն:
Ակումբի ղեկավարությունը մարզչին ազատել է աշխատանքից, իսկ երիտասարդի հայրը որոշել է դատի տալ նրան:








































