Google համացանցային հսկան անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ է հայտնաբերել ամենահայտնի սմարթֆոններից մեկում՝ Samsung Galaxy S6 Edge-ում, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցանցահենները կարող են հայտնաբերված խոցելիությունների շնորհիվ հեռակա կերպով լիարժեք վերահսկողություն ստանալ օգտատիրոջ սարքի նկատմամբ։
Հարավկորեական արտադրող Samsung-ն արդեն վերացրել է ամենաառանցքային թերությունները, սակայն մի քանիսը դեռևս շարունակում են մնալ։
Խոցելիությունների հայտնաբերմամբ զբաղվել են Google-ի Project Zero-ի մասնագետները։










































