Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման գիշերն անցկացրել է ոստիկանության բաժանմունքում: Այդ մասին հայտնում է ITele-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր՝ «Լիոն»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու կասկածանքով:
Բենզեմայի փաստաբանը վստահ է, որ իր հաճախորդն անմեղ է:








































