ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ցույց են անցկացնում զոհված հայ օդաչուների հարազատները և հաշմանդամ օդաչուները:
«Աշխարհքում օդաչուներն ու բժիշկներն ամենահարգարժան մարդիկ են, բայց էս անտեր Հայաստանում էդ 131 հոգի ձրիակերները, որոնցից 10 հոգի է աշխատում, մնացածը ստից կնոպկա են սեղմում, դրանք են հիմա վայելում կյանքը: Արդեն Աֆրիկայում 7 անձնակազմ է զոհվել, իսկ աստեղ նստած չեն էլ ամաչում, գոնե խոստացած գումարները տան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ցուցարարներից մեկը: Ցուցարարները վարչապետից պահանջում են կատարել խոստումը:



































