Իրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա միջամտությանը։ Այս մասին Trend-ին հայտնել է «Բասիջ» ռազմականացված միավորումների հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմադ Ռեզա Նակդին։
«Մենք դեմ ենք Սիրիայում օտարերկրյա միջամտությանը և կարծում ենք, որ սիրիացի ժողովուրդը պետք է առանցքային դեր խաղա առկա ճգնաժամում»,- ասել է նա։
Գեներալը տարածաշրջանի երկրներին կոչ է արել միանալ Իրան-Ռուսաստան-Սիրիա կոալիցիային՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար։











































