Պաղեստինի Ինքնավարության ղեկավարությունը պետք է համախմբվի ինտիֆադի ներկայիս տեսության շուրջ: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալը: Նա ասել է, որ պաղեստինցիները պետք է ազգային ռազմավարություն մշակեն և կոորդինացնեն իրենց միջև իսրայելցիների վրա ցամաքային հարձակումներն ու քաղաքական ասպարեզում Իսրայելի վրա հարձակումը:
«Պաղեստինցիները պետք է կողմնորոշվեն այդ ինտիֆադի ընդհանուր տեսության հետ կապված»,- ասել է Մաշալը:
«Գազայի հատվածում ճգնաժամը պետք է լուծվի` պետք է դադարեցվի արգելափակումը, կառուցվի նավահանգիստ, օդանավակայան և այլն: Թոնի Բլեյերն ու Նիկոլայ Մալդենովը մեզ առաջարկում են Լոնդոն և Ժնև այցելել, սակայն նախևառաջ մենք պետք է լուծենք այդ հարցերը»,- հավելել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը:









































