Ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ադոնցի փողոցի թիվ 13 շենքում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, 75-ամյա Ալբերտ Ռ.-ն իրենց բնակարանում, սպանելու դիտավորությամբ, ածելիով հարձակվել է իր խորթ դստեր` 50-ամյա Գայանե Բ.-ի վրա և փորձել է հարվածել նրա պարանոցին, ինչը կանխվել է օգնության հասած Գայանե Բ.-ի դստեր` 19-ամյա Անի Հ.-ի կողմից:
Ալբերտ Ռ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գայանե Բ.-ն նախաբազկի, դաստակի և կոպի կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:










































